ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձևին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հնարավո՞ր է արդյոք դրա (կառավարման խորհրդարանական ձևի) կիրառումը մեզ մոտ: Տեսականորեն հնարավոր է: Նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա շուրջ: Ես կարծում եմ՝ ոչ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Լիպեցկում հասարակայնության հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցների համապատասխան հարցին:
Նա իր դիրքորոշումը բացատրել է երկրում բազմամյա փորձ ունեցող կուսակցությունների բացակայությամբ: «Նույն Եվրոպայում առանձին կուսակցություններ գոյություն ունեն հարյուրամյակներով: Իսկ մեզ մոտ, որպես կանոն, կուսակցությունը կապված է կոնկրետ անձի հետ»,- ասել է նախագահը և որպես օրինակ բերել Վլադիմիր Ժիրինովսկուն: «Կա Ժիրինովսկին, կա ՌԼԴԿ-ն, չկա Ժիրինովսկին…»,- նշել է Պուտինը՝ չավարտելով նախադասությունը:
«Գաղափարը բավականին լավն է: Բայց կարո՞ղ է արդյոք այն (ՌԼԴԿ կուսակցությունը) գոյատևի առանց իր առաջնորդի, դժվար է ասել: Ավելի լավ է փորձարկումներ չկատարենք », - ավելացրել է նա: