ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. ԱԳ նախարար

20:15     22 հունվարի, 2020

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տեղեկացնում է «Այսօր»-ը։

«Սա մենք դիտարկում ենք ամենասուր մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մեզ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հաշվարկ», - ասաց նախարարը։


© armedia.am