Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի անվտանգության համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տեղեկացնում է «Այսօր»-ը։
«Սա մենք դիտարկում ենք ամենասուր մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մեզ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հաշվարկ», - ասաց նախարարը։