Հունվարի 22-ին Սենատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում մեղադրող կողմի ղեկավար դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն ավելի քան երկու ժամ է ծախսել մեղադրող կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար:
Նրա ելույթը հեռարձակել է C-Span հեռուստաալիքը:
«Նրա (Թրամփի) գործելակերպը խախտում է իր իսկ տված երդումը և օրենքին անձնվիրաբար հետևելու նրա սահմանադրական պարտավորությունը… Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը: Եթե պաշտոնազրկումը և հեռացնելը չկարողանան նրան պատասխանատվության ենթարկել, ապա նա ճշմարիտ որ վեր է օրենքից»,- այս խոսքով է նա ավարտել իր ծավալուն ելույթը:
Շիֆի ելույթը բացել է դատավարության առաջին մասը. մեղադրող կողմն ընդհանուր առմամբ ունի 24 ժամ իր դիրքորոշումը շարադրելու համար: Այնուհետև նույնքան ժամանակ կտան պաշտպանող կողմի ներկայացուցիչներին:
Դրանից հետո սենատորներն կունենան 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց, իր հերթին, այնուհետև կտան ևս չորս ժամ մտքերի փոխանակության համար: