Թեհրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարևանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Իրանը բաց Է մնում իր հարևանների հետ երկխոսության համար, և մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել Է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր Էջում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «ողջունում Է ցանկացած քայլ, որը վերածնում Է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը և կայունություն ու բարգավաճում Է բերում նրանց»:
Հունվարի 22-ին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել Է, որ «տարբերություններ կան Վաշինգտոնի և Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»:
Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ հակասությունների լուծումը «օգուտ կբերի ամբողջ Մերձավոր Արևելքին»: