Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին։ Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով ուրբաթ կմասնակցի «Երթ հանուն կյանքի» հանրահավաքին»,- գրել է նա։
Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, Թվիթերի իր էջում երթի կազմակերպիչների հաղորդագրությունն է տեղադրել և այն մեկնաբանել այսպես. «Կհանդիպենք ուրբաթ»։
Նշենք՝ Վաշինգտոնում հունվարին ամեն տարի տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որոնք հավաքում են հարյուր հազարավոր մասնակիցների։