Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
«Եվրասիական տնտեսական միության զարգացման և ամրապնդման գործում վաստակի համար Պ. Ա. Ստոլպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,- ասվում է փաստաթղթում:
Ստոլպինի մեդալը ՌԴ կառավարության պարգևն է, որը կոչվել է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադևիչ Ստոլպինի: Դրանով խրախուսվում են արժանիքները երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ՌԴ կառավարության երկարաժամկետ ծրագրերի իրականացման գործում ժողովրդական տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթը և այլն: