Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարողացել զսպել արցունքները Երուսաղեմում տեղադրված Լենինգրադի շրջափակման հուշարձանի բացման արարողությանը, Այս մասին հայտնում է «МК»-ն։
Այսօր Երուսաղեմում տեղի է ունենում Հոլոքոսթի զոհերի հիշատակի Համաշխարհային ֆորումը։ Իսրայել են եկել տարբեր երկրների պատվիրակություններ և համաշխարհային առաջնորդներ, որոնց մեջ է նաև Վլադիմիր Պուտինը։
Երուսաղեմում տեղի ունեցավ շրջափակված Լենինգրադի բնակիչների և պաշտպանների հուշարձանի բացումը. այժմ 9 մետր բարձրությամբ կոթողը Իսրայելի ամենամեծ հուշարձաններից մեկն է։ Հուշակոթողը բացեցին Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Довели Лаврова до слез: Глава МИД России на церемонии открытия памятника героям Блокады pic.twitter.com/iVWMNo0N6e
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) January 23, 2020