ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանում երկու անձանց և վեց ընկերությունների դեմ, որոնցից չորսը կապված են Ազգային իրանական նավթային ընկերության հետ։
«Իրանի նավթաքիմիական և նավթային հատվածները իրանական ռեժիմի գլոբալ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրն են և թույլ են տալիս նրան սեփական ժողովրդի հանդեպ մշտապես բռնություն կիրառել»,- նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։