Հունվարի 24-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ, հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը: Նշվում է, որ ցուցարարները տանում են Իրաքի դրոշները և վանկարկում են հայրենասիրական կարգախոսներ:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ ավելի վաղ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ և կրոնական առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որն Իրաքի խորհրդարանում «Սայրուն» դաշինքի ղեկավարներից է, մարդկանց հորդորել է դուրս գալ խաղաղ ցույցի՝ պահանջելով վերջ դնել ամերիկյան զինված ուժերի ներկայությանը երկրում:
Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու օգտին, ինչպես նաև հանդես Է եկել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով: