Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում ստորագրել են եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիր, հայտնում է Интерфакс-ը:
Փաստաթղթի վավերացումը Եվրոպական խորհրդարանում նախատեսված հունվարի 29-ին: ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը միևնույն ժամանակ հայտնում է, որ «հենց Եվրախորհրդարանը տա իր համաձայնությունը, խորհուրդը գրավոր ընթացակարգով որոշում կընդունի համաձայնագիր կնքելու ԵՄ անունից»:
Brexit-ը նախատեսվում է 2020 թվականի հունվարի 31-ին: