ԵՀ-ի եւ ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիր են ստորագրել

15:31     24 հունվարի, 2020

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում: Այս մասին հունվարի 24-ին Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է իր Twitter-ի էջում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Միշելը Twitter-ում նշել է, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը «նոր էջ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: 


© armedia.am