Երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել։ Իմ խնդրանք, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, տեղեկացնում է «Այսօր»-ը։
«Իրոք, ցավ եմ ապրում դրա համար։ Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան , թե ով ինչ ասեց, ինչու ասեց՝ չի լինելու։ Իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Իմ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մեր միջնորդությունը մերժելը», - ասաց ՍԴ նախագահը։