Փարիզի բնակիչներն արդեն իսկ ամռանը կկարողանան տեսնել հրդեհից տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական աշխատանքները և կրոնական արժեքները: Այս մասին France Ble ռադիոկայանին հայտնել է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիի՝ տաճարի վերականգնման հարցերով ներկայացուցիչ,քահանա Ժիլ Դրուենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ցուցահանդեսը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, կրելու է «Կրկին տեսնել Նոտր-Դամը. Տաճարի գանձերը նրա պատերից դուրս» անվանումը: Ցուցահանդեսը կբացվի տաճարի անմիջական մերձակայքում: Այցելուների մուտքն անվճար է լինելու, բայց միևնույն ժամանակ նրանք հնարավորություն կունենան դրամ նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Ներկայացվելու է եկեղեցական արվեստի և կաթոլիկական կրոնի 150 ցուցանմուշ: