Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է Թուրքիայի ու Իրաքի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Իրավիճակը բարելավվում է: Տարածքը, որը վերահսկում են ահաբեկիչները, շարունակում է կրճատվել: Եվ, իհարկե, շարունակվում է ահաբեկչական խմբավորումների մնացորդների վերացման աշխատանքն ինչպես Իդլիբի գոտում, այնպես էլ երկրի հյուսիս-արևելքում»,- ասել է նա ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենի հետ բանակցություններից առաջ: