HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին

18:24     24 հունվարի, 2020

HBO Max սթրիմինգային ծառայությունը սկսել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մասին «Արքայազն» մուլտսերիալի արտադրությունը: 

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նոր նախագծով զբաղվում է պրոդյուսեր Գարի Ջանեթին, որը նաև հնչյունավորելու է գլխավոր հերոսին՝ 6-ամյա արքայազն Ջորջին: Մուլտսերիալ նկարահանելու գաղափարը ծագել է ի շնորհիվ Ջանետի, որը վերջին շրջանում փոքրիկ արքայազնի «անունից» Ինստագրամում ծաղրական էջ է վարում:

Մուլտֆիլմում կերպարների թվում են արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, հենց Եղիսաբեթ Երկրորդը և ոչ միայն:

Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա նոր մուլտֆիլմի պրեմիերան:

 


© armedia.am