Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ չինական Նոր տարվա առթիվ

17:28     25 հունվարի, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:

«Գարնան տոնն ավանդաբար ընտանեկան վերամիավորման և ջերմության տոն է։ Թող այն երջանկություն և ուրախություն պարգևի բոլոր ընտանիքներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության կայուն ու հետևողական ամրապնդումն ու խորացումը:  


© armedia.am