Չինաստանում թոքաբորբով վարակման դեպքերի թիվը, որն առաջացել է 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի հետևանքով, հասել է 2002-ի։ Մահվան ելքով դեպքերը 56-ն են, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վիրուսի առկայությունը կասկածում են ևս 2,7 հազար մարդու մոտ, սակայն նրանց ախտորոշումը դեռ չի հաստատվել։ Վարակվածների կեսից ավելին Հուբեյ նահանգից է։