ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր փաստաբանները «կտոր-կտոր են արել» դեմոկրատների փաստաթղթերը, որոնցում պահանջվում էր իմպիչմենտի հոդվածներով դատապարտել և պաշտոնից հեռացնել իրեն: Այս մասին հաղորդում է «Голос Америки»-ն:
Մեկ օր անց, երբ Թրամփի փաստաբաններն, ի աջակցություն ԱՄն նախագահի, սկսել են փաստարկներ ներկայացնել Սենատում տեղի ունեցող դատավարության ժամանակ, Թրամփը գրել է Թվիթերում. «Կեղծված իմպիչմենտ. դա խոշորամասշտաբ միջամտություն է ընտրությունների ընթացքին, որի նմանը չի եղել պատմության մեջ»:
Նա անվանել է դեմոկրատների գլխավոր մեղադրողին՝ կոնգրեսական Ադամ Շիֆին, «կոռումպացված քաղաքական գործիչ և, ամենայն հավանականությամբ, շատ հիվանդ մարդ»:
«Նա դեռևս չի վճարել այն բանի համար, թե ինչ է արել մեր երկրի հետ»,- հավելել է Թրամփը: