ԱՄՆ-ում ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է օլիմպիական կրկնակի չեմպիոն, Ազգային բասկետբոլային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտը։
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:
Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 9 անձինք, այդ թվում օդաչուն, հայտնում է CNN-ը։