Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30-ին Ժնևում

13:52     27 հունվարի, 2020

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,-նշել է նա:

 


© armedia.am