Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ղեկավար, բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում: Որոշումը կայացվել է երկուշաբթի կայացած նիստի ընթացքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հենդրիկ Դամսը, ով ԵԽԽՎ-ում գլխավորում է բելգիական պատվիրակությունը, այդ պաշտոնում միակ թեկնածուն էր: