Հունվարի 27-ին Ariana Afghan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռ է կործանվել Աֆղանստանի արևելքի Ղազնի նահանգում: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով տարածաշրջանի նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Իր հերթին Tolo News հեռուստաալիքը նշել է, որ ինքնաթիռն ընկել է«Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 88 մարդ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Աֆղանստանի իշխանությունները հաստատել են այս տեղեկատվությունը: