Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի
Չինաստանում կորոնավիրուսի նոր համաճարակով վարակվածների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը զոհվել են: Այդ մասին ասվում է Չինաստանի առողջապահական հարցերով Պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտարարվել էր 2744 վարակվածների և 80 զոհերի մասին:
Գրանցված 106 մահվան դեպքերից 100 -ը Հուբեյի տարածաշրջանին է բաժին ընկնում, որն էլ համարվում է վիրուսի օջախը:
Չինական իշխանույունների տվյալներով, ներկայումս ծայրահեղ վիճակում են գնտվում 976 մարդ: 60 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: