Իրանի խորհրդարանի Խորհուրդը ստացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) Իրանի դուրս գալու պլանը, ինչպես նաև միջուկային զենքի արտադրության, տեխնիկական սպասարկման և կիրառման արգելքի մասին առաջարկությունը, տեղեկացնում է Mehr-ը, փոխանցում է Ռեգնումը։
Բացի այդ, պատգամավորները կքննարկեն այն երկրների դեմ միջոցներ ձեռնարկելու պլանը, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ հակաիրանական պատժամիջոցների կիրառման հարցում։