Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան երեքշաբթի երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարեց՝ հյուսիսային շրջաններում տեղի ունեցող հեղեղումների պատճառով:
«Հնարավոր է՝ անձրևները շարունակվեն: Այդ է պատճառը, որ մենք ցանկանում ենք հատուկ միջոցներ ձեռք առնել: Ուստի ես հատուկ ռեժիմ եմ հայտարարում այդ շրջաններում, որպեսզի հնարավորություն ունենամ այնտեղ ուղարկել հնարավոր բոլոր ռեսուրսները՝ տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով», - ասել է նախագահը 24 Oras հեռուստատեսության եթերում:
Նշենք, որ հորդառատ անձրևները Չիլիում սկսվել են հունվարի կեսերից: Արդեն հայտնել են մեկ զոհի և մի քանի անհետ կորածների մասին: Վնասվել և ավիրվել է ավելի քան 100 տուն: Որոշ բնակավայրերում իրականացվել է մարդկանց տարհանում: