Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա մի կնոջ՝ Քումրու Աքքայայի տան դռան վրա անհայտ անձը օրեր առաջ գրել էր «Սատկիր, հայի վիժվածք» և դռան մոտ թողել մեկ փամփուշտ։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական աղբյուրի, ոստիկանության հետաքննությամբ պարզվել է, որ հիշյալ գրառումն արվել է հենց այդ կնոջ որդու՝ Յուսուֆ Ինան Աքքայայի խնդրանքով։
Նշվում է, որ Աքքայան խնդրել է Թուրքիայում ապրող իր ազգականին այդպիսի բովանդակությամբ գրություն թողնել իրենց դռան վրա, որպեսզի ինքը Գերմանիայում կարողանա ապաստան ստանալ։
Հաղորդվում է, որ Աքքայան Գերմանիայում է գտնվում 2015թ-ից: Գերմանական պատկան մարմիններին ներկայացել է որպես ալևի և տեղեկացրել, որ ալևիների կյանքի անվտանգությունը Թուրքիայում ապահովված չէ։