ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վետո դնել Իրանի հետ ռազմական գործողությունների սահմանափակման հարցով Կոնգրեսի հնարավոր որոշման վրա: Այս մասին զգուշացրել է Սպիտակ տունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քվեարկել 2 օրինագիծ: Դրանցից մեկով նախատեսվում է արգելափակել առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի հետ ռազմական հարձակողական գործողությունների ֆինանսավորումը, իսկ երկրորդը չեղարկում է Իրաքում ռազմական ուժ կիրառելու նախագահի թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին:
Ընդ որում, երկու նախագծերը, քիչ հավանական է, որ կանցնեն Սենատ կամ կդրվեն նախագահի սեղանին:
Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ տվյալ փաստաթղթերն ընդունման դեպքում «ուժ կտան ԱՄՆ-ի թշնամիներին»: