Եվրամիությունը մտադիր է հինգերորդ սերնդի շարժական ինտերնետի առաջին 5G համակարգերը գործարկել այս տարվա վերջին: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն կսահմանափակի օտարերկրյա ընկերությունների ներգրավումն այդ համակարգերի ստեղծմանը՝ ղեկավարվելով ազգային անվտանգության սկզբունքներով:
«5G ցանցերի առաջին ծառայությունները կգործարկվեն արդեն այս տարվա վերջին Եվրամիության 138 քաղաքում»,- նշված է փաստաթղթում: