Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հունվարի 31-ին տոնելու է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը և դրան վերաբերվելու է հարգանքով, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Ես այդ իրադարձությունը տոնելու եմ հնարավորինս հարգանքով՝ հաշվի առնելով դրա մասշտաբները», - նշել է Ջոնսոնը՝ հավելելով, որ տվյալ դեպքում պետք է չնեղացնել Brexit-ի ո՛չ կողմնակիցներին, ո՛չ հակառակորդներին:
Պլանի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հունվարի 31-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին: