ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջը:
Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին արդեն կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնան 27 անդամ երկրներ: Իսկ փետրվարի 1-ից հնարավոր կլինի սկսել Բրյուսելի ու Լոնդոնի միջև նոր հարաբերությունների կառուցումը: