Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք կարծում ենք, որ Իրանին ֆինանսական միջոցներ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխել այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- նշել է Փոմպեոն: