Ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. թուրք դիզայներ

20:27     30 հունվարի, 2020

Աստղերի համար զգեստներ մոդելավորող ազերի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ՝  նշելով, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ermenihaber-ը: 

Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:


© armedia.am