Աստղերի համար զգեստներ մոդելավորող ազերի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»: