Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ տեղի կունենա հունվարի 31-ին։ Այս մաիսն հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ Մայք Պոմպեոն հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և Ուզբեկստան և հանդիպումներ կանցկացնի այդ պետությունների ղեկավարների հետ: