ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Panorama.am-ի հետ զրույցում տարածված լուրերը հաստատեց ՔԿ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրիա Հարությունյանը։
Նրա խոսքով, Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման, ինչպես նաև ՀՖՖ-ում առերևույթ
չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեկան գործերի շրջանակներում, վկայի դատավարական կարգավիճակով:
«Գաղտանլսման գործող Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության»,-ասաց Նաիրա Հարությունյանը՝ անպատասխան թողնելով արդյունքների մասին հարցը։