ԱՄՆ պատժամիջոցները Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ-ը հինգշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են մտցվել ԻԱԷԿ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և հենց կազմակերպության դեմ։ Այժմ նրանց ակտիվները ԱՄՆ տարածքում, համաձայն ընդհանուր կանոնների, սառեցվել են։ Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց ցանկացած գործարք երկրորդային պատժամիջոցների առարկա կհանդիսանա։
«Պարոն Սալեհին նշանավոր գիտնական է և քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են (ԱՄՆ) հուսահատության հետ և ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասվում է Մուսավիի հայտարարությունում, որը դատապարտել է պատժամիջոցները։
Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը «վաղուց փակուղի է մտել»։