Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ դրության է սահմանել երկրում չինաստանցի զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման երկու դեպքից հետո: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը:
Նշվում է, որ Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս: Իտալական իշխանությունները հիվանդության տարածման դեմ պայքարի համար կհատկացնեն 5 մլն եվրո:
Հիշեցնենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնովիրուսի համաճարակը ճանաչել էր համաշխարհային նշանակության արտակարգ դրություն: