Ուկրաինան պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր տեսակներն անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ուկրաինան պատրաստ է ուժեղացնել իր բանակը ամերիկյան զենք գնելու միջոցով», -ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը եղել է, կա և կլինի հանգուցային դաշնակիցն Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում:
«Մենք շնորհակալ ենք ձեր անձնական հաստատակամ դիրքորոշման համար Դոնբասում պատերազմի և Ղրիմի ապօրինի անեքսիայի վերաբերյալ»,- հայտարարել է Զելենսկին:
«Այսօր ես հույս հայտնեցի, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի արևելքում խաղաղ կարգավորման և Ղրիմի ապաօկուպացման գործընթացներում»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը: