Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում իր 81-ամյա սկեսուրը՝ Լաուրա Քեոսայանը հայերեն է երգում:
Տեսանյութն արվել է կնոջ ծննդյան օրը:
«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել երգել, սակայն սեփական ծննդյան օրը կարելի է»,- տեսանյութին կից գրել է Սիմոնյանը: