Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի մասին «Ֆորբս»-ի հոդվածին

12:03     1 փետրվարի, 2020

Աշխարհը հավատում է Հայաստանի և հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Ֆորբս»-ի «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածին: 

«Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո:

Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»:

Աշխարհահռչակ «Ֆորբսն» է գրում Հայաստանի մասին: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին:

Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան», - գրել է Փաշինյանը:

 


© armedia.am