Շվեդիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը և տեղեկացրել է այդ մասին ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը:
«2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Շվեդիան 19-րդ երկիրն է, որ տեղեկացրել է Գլխավոր քարտուղարությանը: Աննա Նաղդալյանը մինչ այդ հայտնել էր, որ Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը: