ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ Ժուան Վալե դե Ալմեյդուի գլխավորությամբ: Այդ մասին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո հայտարարել է Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը, հայտնում է DW-ն:
Այսօր հրապարակվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի համապատասխան հայտարարությունը: Դիվանագիտական առաքելությունը աշխատանքի է անցել այսօրվանից: Այն զբաղեցրել է Լոնդոնում գտնվող Եվրահանձնաժողովի նախկին ներկայացուցչության տարածքը:
ԵՄ պատվիրակությունն «առանցքային դեր» կխաղա Բրյուսելի և Լոնդոնի միջև Brexit-ի մասին համաձայնագրի կատարման վերահսկման գործում: Բացի այդ, այն զբաղվելու է Միացյալ Թագավորությում ԵՄ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Փետրվարի 1-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը: