Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Վրաստան

15:43     1 փետրվարի, 2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, հայտնում է News.am-ը: 

5-օրյա այցի ընթացքում  Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների,  Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ:

Թբիլիսիում,  Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական  գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպում կունենա  հայ համայնքի,  զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում:


© armedia.am