ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել է վիզաների տրամադրումը 6 երկրի քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Սահմանափակում է մտցվել Էրիթրեայի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Ղրղզստանի համար:
Ըստ Սպիտակ տան պարզաբանման՝ այդ երկրներն ի վիճակի չեն անցկացնել նույնականացման կառավարման պատշաճ ընթացակարգեր կամ չեն բավարարում ազգային անվտանգության հիմնական պահանջներին:
Նոր սահմանափակումները չեն տարածվի զբոսաշրջային, գործնական և այլ ոչ միգրացիոն գործուղումների վրա: