ԱՄՆ Սենատում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատական գործով վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին, հայտնում է «Ազատությունը»:
Հունվարի 31-ին կայացրած վճռով Սենատը 49 կողմ 51 դեմ քվեների հարաբերակցությամբ մերժել է դատավարության համար նոր վկաներ կանչելու և լրացուցիչ ցուցմունքներ լսելու դեմոկրատների առաջարկը:
Ներկայացուցիչների տունը 2019 թվականի դեկտեմբերի 18-ին իմփիչմենթի է հայտարարել Թրամփին, նրան մեղադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու մեջ: