Հայ խաղաղապահները Կոսովոյում և Գերմանիայում նշել են ՀՀ ԶՈւ կազմավորման 28-ամյակը

18:01     1 փետրվարի, 2020

Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ: 

Համագործակցող ստորաբաժանումների ղեկավարները միմյանց են փոխանցել խորհրդանշական նվերներ:


© armedia.am