Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում լիակատար համերաշխություն է հայտնում Չինաստանին․ Մնացականյան

22:01     1 փետրվարի, 2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի առնչությամբ համերաշխություն է հայտնել Չինաստանին։

«Կորոնավիրուսը մարտահրավեր է Չինաստանի և ողջ աշխարհի համար։ Լիակատար համերաշխություն ենք հայտնում վիրուսի բռնկման հետ կապված արտակարգ իրավիճակի դեմ պայքարում։ Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների համար նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները և համագործակցում է այլ գործընկերների հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջական կապի մեջ է մեր քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում և արտասահմանում կազմակերպությունների հետ»,- հայտարարել է նա։


© armedia.am