ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի առնչությամբ համերաշխություն է հայտնել Չինաստանին։
«Կորոնավիրուսը մարտահրավեր է Չինաստանի և ողջ աշխարհի համար։ Լիակատար համերաշխություն ենք հայտնում վիրուսի բռնկման հետ կապված արտակարգ իրավիճակի դեմ պայքարում։ Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների համար նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները և համագործակցում է այլ գործընկերների հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջական կապի մեջ է մեր քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում և արտասահմանում կազմակերպությունների հետ»,- հայտարարել է նա։