Իրաքի խորհրդարանում ներկայացված խոշոր քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել երկրի նոր վարչապետի թեկնածության շուրջ: Նոր վարչապետ կարող է դառնալ նախկին կապի նախարար Մուհամմադ Թաուֆիկ Ալյաուին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում կատարելով Իրաքում իր քաղաքական աղբյուրին:
«Հնարավոր է մոտակա ժամերին կամ վաղը պարոն Ալյաուիին հանձնարարվի նոր կառավարության ձևավորումը: Խորհրդարանի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդները` «Ֆաթհ» խմբակցության առաջնորդ Հադի-ալ-Ամիրին և «Սաիրուն» խմբակցության առաջնորդ Մուքթադը աս-Սադրան համաձայնության են եկել նրա թեկնածության շուրջ»,- հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով թեկնածությանը դեմ է արտահայտվում «Օրենքի պետություն» խմբակցությունը՝ նախկին վարչապետ Նուրի-ալ-Մալիքիի գլխավորությամբ, սակայն Ալյաուիի նշանակմանը դա չի խանգարի։
Ալյաուիի թեկնածությանը կողմ են նաև ցուցարարների մեծ մասը: